947 քորոց` կնոջ որովայնում. բժշկական ամենաանհավանական 10 ռեկորդները
Facte.ru կայքը կազմել է բժշկական ամենաանհավանական ռեկորդների ցանկը:
1. Ամենաբարձր ջերմությունը գրանցվել է 1980թ. ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ Ուիլլի Ջոնսի մոտ: Հիվանդանոց ընդունվելու ժամանակ նրա ջերմությունը եղել է 46.5C: Նա հիվանդանոցից դուրս է գրվել 24 օր անց:
2. Մարդու մոտ գրանցված ամենացածր ջերմությունը, որն ապացուցված է նաև փաստաթղթերով, գրանցվել է 1994թ. փետրվարի 23-ին՝ Կանադայում 2-ամյա Կարլա Կողոլովսկու մոտ: Նրա բնակարանի դուռը պատահաբար փակ էր մնացել, ինչի արդյունքում աղջիկը շուրջ 6 ժամ գտնվել է -22C ջերմաստիճանի պայմաններում: Արդյունքում՝ նրա մարմնի ջերմաստիճանը հավասարվել է 14.2 C-ի:
3. 42-ամյա կնոջ ստամոքսում, ով կուլ էր տալիս որոշ առարկաներ, հայտնաբերվել է 2533 օտար մարմին, այդ թվում՝ 947 անգիական քորոց: Կինն այդ վիճակում դժգոհել է միայն «որովայնի շրջանում թեթև ցավերից»:
4. Ամենածանր իրը, որ դուրս է բերվել մարդու որովայնից, կշռում էր 2.35 կգ:
5. Ամենաշատ թվով դեղահաբեր խմել է Զիմբաբվեում ապրող մի մարդ: 21 տսրվա ընթացքում նա ընդունել է 565 939 դեղահաբ:
6. Ամենաշատ ներարկումներ ստացել է Մեծ Բրիտանիայում բնակվող Սամուել Դևիդսոնը: Ամբողջ կյանքի ընթացքում նա ստացել է ինսուլինի 78 900 ներարկում:
7. Ամենաշատ վիրահատությունների ենթարկվել է ԱՄՆ բնակիչ Չարլզ Յենսենը: 1954-1994թթ. նա նորագոյացությունների հեռացման 970 վիրահատության է ենթարկվել:
8. Պատմության ընթացքում ամենաերկարը՝ շուրջ 96 ժամ, տևել է ձվարանների կիստայի վիրահատությունը:
9. Սրտի ամենաերկար կանգը գրանցվել է նորվեգացի մի ձկնորսի մոտ: Նավից ընկնելուց հետո նրա մարմնի ջերմաստիճանը հասել էր 24С-ի, ինչի արդյունքում նրա սիրտը կանգ է առել 4 ժամ:
10. 1977թ. ավտոարշավորդ Դևիդ Պերլին վթարի ենթարկվեց: Ավտոմեքենայի արագությունը 173 կմ/ժ-ից հավասարվեց 0-ի: Նա 29 կոտրվածք ստացավ, իսկ սիրտը կանգ առավ 6 անգամ: