Կրթություն չստացած 10 հարուստները
Հայտնի շատ անձինք չեն սովորել բուհերում, ինչը նրանց չի խանգարել կազմակերպություններ հիմնել ու վաստակել միլիարդավոր գումարներ: Facte.ru կայքը կազմել է այն անձանց ցանկը, ովքեր բուհերում չեն սովորել, սակայն հսկայական գումարներ են աշխատել:
1. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմեններից մեկը՝ Թայգեր Վուդսը, հրաժարվել է Ստենֆորդի համալսարանում սովորել, քանի որ ցանկանում էր գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող դառնալ: Այսօր նրա տարեկան եկամուտը կազմում է 100 մլն դոլար:
2. Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, ով հայտնի է որպես Լեդի Գագա, Մանհեթենի իգական վանական դպրոցի ուսանողուհի է եղել, բայց մեկ տարի անց չի հաճախել դասերի, քանի որ ցանկացել է երգչուհու կարիերա սկսել:
3. Հարիսոն Ֆորդը Վիսկոնսի նահանգի քոլեջում փիլիսոփայություն էր ուսումնասիրում, սակայն նա հրաժարվեց մասնակցել ավարտական քննություններին՝ փոքր դերակատարումների համար: Գրեթե 10 տարի անց նա «Ամերիկյան գրաֆիտի» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ. հենց այդ ֆիլմն էլ նրան ճանաչում բերեց:
4. Հայտնի դերասան Թոմ Հենքսը չշարունակեց ուսումը, քանի որ ցանկանում էր թատրոնում դերեր խաղալ:
5. Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Մարկ Ցուկերբերգը ստեղծեց «facebook» սոցիալական ցանցը, որի հաջողությունն այնքան մեծ էր, որ նա հրաժարվեց ուսումից:
6. Ջեյմս Քեմերոնը ծնվել է Կանադայում, սակայն նրա ընտանիքը որոշ ժամանակ անց տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ էլ նա համալսարան է ընդունվել: Բայց նա թողել է ուսումը, ամուսնացել մատուցողուհու հետ և դարձել բեռնատարի վարորդ: «Աստղային պատերազմներ» ֆիլմը դիտելուց հետո նա որոշել է դառնալ ռեժիսոր, և շատերը ծանոթ են նրա «Ավատար» կինոնկարին:
7. Բակմինստեր Հուլերը ճարտարապետ և փիլիոսոփա է: Նա ժամանակին հեռացվել է Հարվարդի համալսարանից, ինչը նրան չի խանգարել հետագայում մեծ գումարներ վաստակել:
8. Ամերիկացի ամենահայտնի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթը 1886թ. ընդունվել էր համալասարան, սակայն մեկ տարի անց նա թողեց ուսումը:
9. Եթե Սթիվ Ջոբսը համալսարան ընդունվեր, հնարավոր է՝ աշխարհն այսօր չունենար «Macintosh», Ipod, Iphone: Նա հիմնել է «Apple» և «Pixar» կազմակերպությունները:
10. Բիլ Գեյթսն այսօր աշխարհի ամենահարուստ անձանցից մեկն է: 1973թ. Բիլ Գեյթսը, ում հայրը փաստաբան ու դասախոս էր, ընդունվեց Հարվարդի համալսարան: Ընդամենը 2 տարի անց նա թողեց քոլեջն ու իր ընկերոջ հետ հիմնեց «Microsoft» կազմակերպությունը: