Բաժիններ՝

Վարդենիսի ոստիկանատանը քաղաքացուն ծեծի են ենթարկել. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:

Ա. Հ.-ի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դիմումատուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31