ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր կհանդիպի ռուսական կողմի հետ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twiiter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այդ հանդիպման ժամանակ համանախագահները Նալբանդյանին են ներկայացրել մարտի 10-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ իրենց հանդիպման արդյունքները:

Ուորլիքը գրել է. «Մոսկովյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահներն այսօր հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում կունենան ռուսական կողմի հետ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ուորլիքը հույս էր հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31