
Մեր դռները մշտապես բաց են Ղրիմի թաթարների առջև. Չավուշօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուն Բալըքեսիրում ունեցած ելույթում անդրադարձել է Ղրիմի թաթարների խնդիրներին.
«Մեր դռները մշտապես բաց են մեր եղբայրների՝ Ղրիմի թաթարների առջև, եթե նրանք հարկադրված լինեն տեղափոխվել Թուրքիա: Մենք երբեք Ղրիմի թաթարներին չենք թողել առանց աջակցության, նաև այն ժամանակ, երբ նրանք վերադարձել են աքսորավայրից:
Մենք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական պլանում միայնակ չենք թողնի Ղրիմի թաթարներին: Մեր դռները մշտապես բաց են մեզ ազգակից ժողովուրդների առջև: Եթե վատագույն դեպքում նրանք ստիպված լինեն գալ Թուրքիա, ապա մեր դռները մշտապես բաց կլինեն մեր եղբայրների՝ Ղրիմի թաթարների առջև»: