Բաժիններ՝

Ադրբեջանում Սաֆար Աբիևին ու ևս 6 գեներալի ուղարկել են պահեստազոր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի երեկվա հրամանով պաշտպանության նախկին հրամանատար Սաֆար Աբիևն ու ադրբեջանցի ևս 6 գեներալ ուղարկվել են պահեստազոր:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Աբիևից բացի, պահեստազոր է ուղարկվել ՊՆ-ի մոբիլիզացիոն վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրով, Ռազմական տեսչության նախկին պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլաևը, Կապի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ֆազիլ Աշումովը, Թիկունքի վարչության պետ Փիրի Իսրաֆիլովը և այլք:

Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 18.5 տարի (1995 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հոկտեմբեր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31