Բաժիններ՝

Հերթական վճիռը՝ «Նաիրիտ»-ի դեմ. Գործարանից կգանձեն 25 միլիոն դոլար

Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանում կայացվել է հերթական վճիռը «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ: Ըստ ռուսական РАПСИ գործակալության՝ դատարանը բավարարել է «Նաիրիտից» 25.183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը։

«Նաիրիտ» գործարանը, որը հայցով պատասխանող կողմն էր, 2006թ-ին Միջպետական բանկի կողմից գործարանի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությանը տրված վարկի երաշխավորն էր: Մոսկվայի արբիտրաժային դատարանն այս տարի հունվարին կայացրած վճռով բավարարել էր Միջպետական բանկի մեկ այլ հայց, որով Rhinoville Property Limited-ին պարտավորեցրել էր 107.95 մլն դոլար վճարել՝ 68.6 մլն դոլար հիմնական պարտք և տոկոսի ու տույժի գումարը:

Քանի որ գործարանը վարկի երաշխավորողն էր, ապա բանկը հայց էր ներկայացրել նաև նրա դեմ՝ պահանջելով 16.763 մլն դոլար տոկոսավճար ու 8.419 մլն դոլար տույժ։

Թեև պատասխանողը պատշաճ կերպով տեղեկացվել էր նիստի մասին, դատն անցել է առանց գործարանի ներկայացուցչի մասնակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս