Բաժիններ՝

Բողոքի ակցիա` Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց (տեսանյութ). galatv.am

Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրեց խնդիրը: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ մի քանի տարի է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Արդեն մոտ տասը տարի էլ պայքարում ենք, բայց անօգուտ, մեզ խաբել են, եւ ոչ մեկ չի ցանկանում մեր խնդրով զբաղվել»,- ասել են ցուցարարները:

Բնակիչներին շուտով մոտեցել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները, դիմելով նրան, ասել են. «Լավ օրից չէ, որ հասել ենք այստեղ, էս մեր վերջին հույսն է, էլ ելք չի մնացել, այսինքն սա ճարահատյալ, հուսալքված քայլ է բոլորի կողմից, որ ընկել ենք կառավարության, բանկի եւ այլ ատյանների դռները»: Ի պատասխան Հ. Հովսեփյանը ասել է. «Այսինքն մենք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31