Յուրի Վարդանյանի որդին ԱՄՆ-ում կասկածվել է ոչ միայն թմրամիջոցների, այլև՝ գողության, կողոպուտի ու փաստաթղթերի կեղծման համար. «Փաստինֆո»
Մարտի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերկսվելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ ընդհատված դատավարությունը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք՝ նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Մինչ դատարանն իր որոշումը կկայացանի այս հարցի վերաբերյալ, «Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից: Հայտնի է, որ աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետևանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է:
Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:
Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել:
Ավելի ուշ՝զորակոչի տարիքը լրանալուց հետո, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: