
Ավտովթար Երևանում. վրացական համարանիշներով Honda-ն հարվածել է էլեկտրասյանը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Honda մակնիշի JGJ-021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում, CPS բենզալցակայանի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ աղբյուրի` Honda-ի առաջ ինչ-որ տաքսի ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ ,ինչից հետո Honda-ի վարորդը բախումից խուսափելու համար հարվածել է էլեկտրասյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: