Բաժիններ՝

Ըստ Ներսես Երիցյանի՝ պետք է վստահել պետությանը, որովհետև պետությունը մենք բոլորս ենք

«Ես բնական եմ համարում, որ եթե մարդուն ասում ես՝ եկամուտիդ որոշակի տոկոսը վճարիր, որոշակի խնդիրներ պետք է առաջանան: Մարդիկ այժմ վիճում են առաջին հերթին, որ իրենց տնօրինվող եկամուտները պակասում են, բայց ոչ բոլորի մոտ է դա, ուղղակի շատ գործատուներ բարձրացրել են աշխատավարձերը, նաև պետությունն է բարձրացնելու և բարձրացնում է»,- այսօր Ծաղկաձորում մեկնարկած կենսաթոշակային բարփոխումների վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը:
Ըստ նրա՝ պետք է վստահել համակարգին, կամ ավելի ընդհանրական ասված՝ չի ընդունվում անվստահություն պետության նկատմամբ, որովհետև պետությունը մենք բոլորս ենք, իսկ համակարգն ավելի հասկանալի կդառնա առարկայական աշխատելուց հետո. «Կտեսնեն, որ իրենց գումարները իրենց հաշիվներում կան, պետության գումարը տրվել է, իր հաշվին կուտակվել է, տոկոս է գումարվում, ինքը կարող է կառավարել, տնօրինել»:
Ն.Երիցյանի խոսքով՝ ապագայի մասին մտածելը բարդ է, բայց պարտադիր և քաղաքացին պատասխանատու է իր ապագայի համար:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նաարարությունը Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, ԿՀԻԿ հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս