Հիվանդանոց տեղափոխվածներն են 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ, Հաղարծին գյուղի բնակիչներ 44-ամյա Աղասի Ներսիսյանը, 36-ամյա Արսեն Մանուչարյանը, 32-ամյա Մարիամ Մանուկյանը և 5-ամյա Նարեկ Ղազարյանը:
Նա շեշտել է, որ իր հարաբերությունները ԲՀԿ առաջնորդի հետ լավ են, նա հետաքրքրվում է պատգամավորի առողջական վիճակից եւ մշտական կապի մեջ են, «ոնց կարող ենք իրարից տեղյակ չլինել»:
Նրանք պարզաբանել են, որ իսլամական երկրների դոնորների մոտ հաճախակի են հանդիպում հեպատիտ B-ով վարակվածության դեպքերը:
Վերոնշյալ արտադրանքը խանութներից կարող է անհետանալ արդեն 2014 թ. հուլիսից, եթե Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ չկատարվեն:
Կոմպոզիցիան բավականին բարդ է եղել: Հալսմանի ասիստենտները «երեք» հաշվի վրա դույլով ջուր են շփել, մյուսները նետել են կատուներին, իսկ «չորս» հաշվի վրա ցատկել է Դալին:
37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 10-ին «Odnoklassniki» կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու կայքէջ, որտեղ առանց կնոջ համաձայնության, տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով նրա վերաբերյալ տարածելով անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի: Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է:
Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:
«Ինձ չի թվում, որ ՀՀԿ-ն մինչև հաջորդ համապետական ընտրություններ պատրաստ կլինի հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը` հասկանալու համար, որ այդ խնդիրը կա…
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Լ. Պետրոսյանն ու նրա ուղևոր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Այսօր տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «խորհրդավոր» համագումարը: ԲՀԿ-ի հերթական` թվով 7-րդ համագումարը հրավիրված է կուսակցության կենտրոնական գրասենյակում և անցնելու է դռնփակ: Թե ինչո՞ւ է առաջին նիստն անցկացվելու փակ ռեժիմով, ԲՀԿ ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տալիս:
Երբ հաշվում ենք, թե որքան գումարներ են գանձվում մարդկանց աշխատավարձից՝ տեսանելի ու ոչ այնքան տեսանելի եղանակներով, հանգում ենք մի եզրակացության՝ քաղաքացին պարզապես շահագործվում է։
Մաքսային միությանն անդամակցության արդյունքում` գնաճ արձանագրվելու է՝ անկախ նրանից, որ այդ մասին «ոչ հավաստի տեղեկությունների տարածումը» Սերժ Սարգսյանը համարում է «անթույլատրելի»:
«Շիրակի մարզի Սարատակ գյուղում խոսելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունից, մի կին ասաց, որ գոմ մաքրելն իր պարտականությունն է, ու եթե նա ինչ-ինչ պատճառներով դա չի արել, ուրեմն իր ամուսինը կամ սկեսուրը իրավունք ունեն իրեն ծեծելու»,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը:
«Խոնավության պատճառով մենք մի տարեկան փոքրիկ ենք կորցրել, թոքերն ու սիրտը ջրի մեջ էին, հիմա էլ մեր հիմնական խնդիրը կոյուղագծերն են, ու արդեն քանի տարի, այս պայմաններում ենք ապրում`տարրական պայմաններց զուրկ, բոլորի կողմից անտեսված»:
56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են անձանց:
Վթարի հետևանքով УАЗ-ներից մեկը գլխիվայր շրջել է: Քաղաքացիների օգնությամբ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին:
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:
Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի հարց չկա:
«Տոնուսի» սնանկության գործի նյութերն անցած տարի դեկտեմբերին ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
Պոլոզ Մուկուչի արձանը որևէ մեկն իրավունք չունի ոչ նորոգելու, ոչ էլ տարածքը բարեկարգելու: Այն գտնվում է Գյումրու թիվ 1 գերեզմանատանը:
Այսօր՝ փետրվարի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.05 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել՝ թանկացել է ընդամենը 0.01%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 700 հազար դրամ։
Փետրվարի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին:
Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը:
168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Խարդախի «իրավաբանական ծառայությունների» ծուղակում:
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող հիմնադրամը դրամաշնորհների տրամադրման մրցույթ է անցկացնում 2000 թ-ից սկսած: Հետազոտական խմբերին տրամադրվում են մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ, հայտերը ներկայացվում են առցանց եղանակով, իսկ հաղթողների ընտրությունը կատարում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:
Բուլվարային թաղամասի բազմաբնակարան շենքերի մեծ մասի հնամաշ ջրագծերն ու կոյուղագծերը շարքից դուրս են եկել, իսկ ջրերն ու կույուղաջրերը անարգել լցվում են բնակարաններ:
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով: