Բաժիններ՝

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը մեկնել են Թեսալոնիկի, որտեղ փետրվարի 15-ին մասնակցելու են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական նիստին:

Նիստի ժամանակ քննարկվելու են 2014-2018 թթ. ժամանակահատվածի համար Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի նշանակման, մասնակից երկրների կողմից կապիտալի մասնաբաժնի ավելացման, ինչպես նաև բանկի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս