Բաժիններ՝

Հինգ պատճառ, որոնք խանգարում են սիրահարվել

Փորձագետները հունվարը համարում են ամուսնալուծությունների ամիս: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զույգերն իրենց հարաբերություններն ամենաշատը խզում են հենց հունվարին:  Շատերը հետագայում չեն ցանկանում այլեւս նոր հարաբերություններ ստեղծել` հաշվի առնելով նախկին անհաջող փորձը: Huffington Post-ը ներկայացում է ամենատարածված հինգ պատճառները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց սիրահարվել:

Իսկական սերը խոցելի է դարձնում

Անծանոթի հետ նոր հարաբերություններ սկսելու համար վստահություն է անհրաժեշտ: Եթե մարդուն մեկ անգամ արդեն դավաճանել են, նրա համար դժվար է նորից ռիսկի գնալ: Սերն ու ռոմանտիկ հարաբերությունները մեզ ավելի խոցելի են դարձնում, քանի որ մենք պետք է վստահենք շատ բաներ: Կա այնպիսի համոզմունք, թե որքան շատ է մարդ սիրահարվում, այնքան մեծ է ռիսկը, որ նրան կարող են ցավ պատճառել:

Նոր սերը կբացի հին վերքերը

Փորձագետների կարծիքով` նրանք, ովքեր մեկ  անգամ արդեն «ճաշակել են» դավաճանությունը, չեն կարողանում վստահել նոր զուգընկերոջը` վախենալով, որ պատմությունը կարող է կրկնվել:

Ինքնավստահության բացակայություն

Յուրաքանչյուրը նաեւ ինքն իր ամենախիստ դատավորն է: Մենք չենք հավատում, որ իրականում մեզ հնարավոր է սիրել այնպես, ինչպես մենք կանք: Ընդ որում, մարդը կարող է լինել ամենատաղանդավորը, ամենալավն ու հուսալին, բայց իրեն ավելի քննադատաբար վերաբերվի, քան մյուսներին:  Ինքնավստահության բացկայությունը հնարավորություն չի տալիս նոր հարաբերություններ ստեղծել, մենք վախենում ենք, որ մեզ ցավ կպատճառեն: Ուստի, մենք մշտապես զգուշանում եւ հեռավորություն ենք պահպանում հնարավոր զուգընկերոջից:

Ուրախությանը միշտ հաջորդում է  հիասթափությունը

Երբեմն մարդիկ իրենք իրենց թույլ չեն տալիս երջանիկ լինել: Նրանք մշտապես վախենում են եւ սպասում, երբ ուրախությանն ու դրական զգացմունքներին կհաջորդեն անհաջողությունն ու հասթափությունը: Արդյունքում նրանք չեն հասցնում վայելել սիրահարվածությունը մշտական վախերի պատճառով:

Հարաբերությունները կարող են խանգարել ընտանիքի հետ շփմանն ու հոբբիին

Նոր հարաբերություններ ստեղծելուց հաճախ հեռու է պահում այն միտքը, որ զուգընկերը կարող է ստիպել, որ իրեն նվիրես ողջ ժամանակդ,  ու ընտանիքի, ընկերների եւ հոբբիի համար այլեւս ոչինչ չի մնա: Փորձագետները սակայն նշում են, որ նորմալ եւ առողջ հարաբերությունները մեր կյանքն ավելի երջանիկ  եւ լիարժեք են դարձնում եւ ամենեւին չեն դառնում դրա առանցքը: Այնպես որ, ամեն ինչ մարդու ձեռքերում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս