
Ամբաստանյալի ինքնավնասումը հանգեցրեց վիրահատության. «Փաստինֆո»

Սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որովայնի շրջանում ինքնավնասում կատարելուց հետո վիրահատության է ենթարկվել։ Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանը, նրա ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել։
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Թովմասյանը ինքնավնասում կատարել է մի քանի անգամ։ Նա գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք, ինչի ուշացումն էլ պատճառ էր դարձել նախորդ ինքնավնասման համար։
Ինչպես հայտնի է՝ Թովմաս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ՝ շահադիտական դրդումներով): Ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտք է եղել 100.000 դրամ, որը վերջինս պահանջել է վերադարձնել, ինչից հետո էլ, նախաքննական վարկածի համաձայն, որոշել է սպանել նրան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ankakh.com-ի