
Ավտոմեքենան Հացիկ գյուղի ճանապարհին բախվել է ոռոգման ջրի խողովակին և կողաշրջվել

Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Օթար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ջրատար խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով:
Փետրվարի 14-ին ոստիկանները պարզել են, որ փետրվարի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վազգեն Ա.-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Հացիկ գյուղի ճանապարհին բախվել է ոռոգման ջրի խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող Օթար Բ.-ն վնասվածքներ է ստացել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի քննչական բաժին: