«Կապի գլուխ» հանդամասում բեզոարյան այծի որսի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է

Նոյեմբերի 21-ին «Կապի գլուխ» հանդամասում բեզոարյան այծի որսի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի 66-ամյա բնակչին: Ինչպես տեղեկանում ենք datalex-ից, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 21-ին, իր մտերիմներների հետ գնացել է Արենի գյուղի վարչական տարածքում գտնվող որսահանդակ` թույլատրված քարակաքավի որսի: Ըստ մեղադրական եզարակացության՝ տղամարդը գնացել է «Դեմի» կոչվող վայր, որտեղ կատարել է որսն ամբողջովին արգելված կենդանու` «Բեզոարյան» այծի ապօրինի որս` ժամը 15:30-ի սահմաններում այդ տարածքում նկատելով «Բեզոարյան» այծ` իրեն պատկանող ակոսավոր որսորդական հրացանով կրակել նրա վրա ու սատկացրել այն: Ըստ մեղադրանքի՝ նա բնությանը պատճառել է խոշոր չափի` 3.000.000 դրամի վնաս:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ապօրինի որսի համար, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետեր): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:  Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան. քրեական գործը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Տեսանյութեր

Լրահոս