Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը հավանաբար կնշանակվի մոտ 25 օր հետո. Փաստաբան. Tert.am
Արդեն տեղեկացվել է, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և այն քննելու է դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Իսկ թե երբ է լինելու դատական առաջին նիստը, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դժվարացել է պատասխանել` ասելով, թե այս պահին նախապատրաստական փուլ է, հաղորդում է Tert.am-ը:
«Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացնեմ, որից հետո նոր նիստ կնշանակվի: Դա կլինի մոտ 25 օր հետո»,-ասել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: