
ԵՄ-ն Ուկրաինայում բռնությունների պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշում է կայացրել. Էշթոն

Եվրամիության խորհուրդն արտգործնախարարների մակարդակով քաղաքական որոշում է կայացրել Ուկրաինայում բռնությունների պատասխանատուների նկտամամբ հասցեական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Որոշում է կայացվել նաեւ եվրոպական ընկերությունների կողմից զենքի մատակարարման արտահանման լիցենզիաները չեղյալ հայտարարելու մասին, Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Համապատասխան մարմիններին մենք խնդրել ենք այս ամենն իրականացնելու համար հնարավորինս արագ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,-հայտարարել է Էշթոնը: