Բաժիններ՝

«Գազի մարդը» սարսափահար է եղել՝ մահացածի դին երկու ամիս անց գտնելով հենց իրենց շենքի բակում.news.am

Սյունիքի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի վարպետը փետրվարի 19-ին Կապանի Մինաս Պապյան փողոցում գտնվող ձորակն է մտել՝ գազատարի փականը ստուգելու եւ սարսափահար է եղել։

Նրա բարձրացրած աղմուկից հավաքված բնակիչները ձորում հայտնաբերել են ավելի քան երկու ամիս կորած համարվող Պավլուշա Սարգսյանի դին։ 80-ամյա տղամարդը, որը հիշողության խնդիրներ ուներ, դեկտեմբերի 6-ի կեսգիշերին տնից դուրս էր եկել եւ անհետացել։

«Որտեղ ասես, որ չփնտրեցին խեղճ մարդուն, թե հարազատները, թե փրկարարները, թե մենք բոլորս, ամբողջ քաղաքի տարածքը սանրեցինք, չկար, դու մի ասա, հենց մեր բակում է եղել»,- NEWS.am-ին ասել է  հարեւանուհիներից մեկը։

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս