Թռիր վերև, իջից ցած, ստացողը մնա զարմացած
Ազգային վիճակագրական ծառայությունը պնդում է, թե այս տարվա հունվարին 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 10.5%-ով, թեև 2014-ի հունվարը 2013-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է նվազում՝ 17.5%:
Միաժամանակ՝ սպառողական գների ինդեքսը 1 տարում աճել է 5.5%-ով, իսկ 1 ամսում՝ 2.8%:
Ստացվում է, որ հունվարին ՀՀ բնակչության կենսամակարդակը նախորդ տարվա հունվարի համեմատ բարձրացել է, իսկ ահա դեկտեմբերի համեմատ 14.7%-ով վատացել է:
Նաև անհասկանալի է, թե ինչպես են աշխատավարձերը 1 ամսում այդքան նվազել, եթե հաշվի առնենք, որ 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված շատ գործատուներ բարձրացրել են իրենց աշխատողների աշխատավարձը: Ըստ ամենայնի, ԱՎԾ պաշտոնյաներն այստեղ ինչ-որ սխալ են թույլ տվել: