Ուկրաինայի ռադան քվեարկել է հրադադարի հաստատման օգտին
Հինգշաբթի ուշ երեկոյան Ուկրաինայի Գերագույն ռադան նիստ է հրավիրել, որի ժամանակ հրադադարի հաստատման եւ բոլոր ուժայիններին զորանոցներ ուղարկելու վերաբերյալ որոշում է ընդունվել:
Որոշումը ենթադրում է հրադադարի հաստատում, ներքին զորքերի վերադարձ տեղակայման վայրեր, ինչպես նաեւ արգելվում է զենքի կիրառումը, հաղորդում է «Ուկրաինսկայա գազետան»:
Նախարարների կաբինետին եւ պետական իշխանությունների մարմիններին հանձնարարվում է դադարեցնել հակաահաբեկչական միջոցառումների ծրագրի իրականացումը: Որոշմամբ սահմանվում է, որ արտակարգ իրավիճակ կարող է հայտարարվել միայն Գերագույն ռադայի որոշմամբ: