
Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։