
Կիևում զոհվածներից 58-ի ինքնությունը պարզվել է. նրանց թվում մեկ հայ կա

Պարզվել է Կիևում բախումների արդյունքում զոհվածներից 58-ի ինքնությունը: Նրանց թվում մեկ հայկական ազգանուն կա` Հարությունյան Գեորգի: Ըստ УНИАН գործակալության հրապարակած ցուցակի` Հարությունյանը մոտավորապես 50 տարեկան էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում զոհերի թիվը 70-100-ի է հասնում: Տվյալները ճշտվում են: