Թուրք-սիրիական սահմանին ուժգին պայթյուն է որոտացել. կա 24 զոհ (տեսանյութ)
CNN Türk-ի փոխանցմամբ՝ երեկ թուրք-սիրիական սահմանին գրանցվել է ուժգին պայթյուն: Պայթյունը որոտացել է Քիլիս նահանգի Օնջուփընար սահմանային անցակետում: Պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ և վիրավորվել է ավելի քան 50 մարդ:
Մաքսային անցակետում պայթեցվել է պայթուցիկով լի մի ավտոմեքենա: Պայթյունը տեղի է ունեցել Քիլիսին սահմանակից սիրիական տարածքում չափավոր ընդդիմադիրների ու «Ալ-Քաիդայի» հետ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման միջև մարտերի ֆոնին:
Պայթյունից հետո փակվել է մաքսային անցակետը: Վիրավորներին շտապօգնության 8 մեքենայով տեղափոխել են Գազիանթեփի հիվանդանոցներ: