Թունավորման դեպքեր`Երեւանում
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/tunavorum.jpg)
Փետրվարի 20-ին, ժամը 20.18-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Գր.Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Չ.-ը (1982թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փետրվարի 20-ին, 12.36-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բնակիչ՝ 2010 թ. ծնված Տ. Հ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն