
Յանուկովիչը հնարավոր է համաձայնի արտահերթ ընտրությունների անցկացմանը. ԵՄ ԱԳ նախարարները «ճանապարհային քարտեզ» են առաջարկել

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների` Յանուկովիչի հետ բանակցությունների վերաբերյալ իրազեկ աղբյուրները հայտնել են, որ փոխզիջման հնարավորություն կա: Հիմա երեք նախարարները քննարկում են «ճանապարհային քարտեզը», հայտնել է լեհական PAP գործակալությունը:
«Ուրվագծվում են նախագահի եւ խորհրդարանի ժամկետի կրճատման վերաբերյալ փոխզիջման, մի քանի ամսվա ընթացում նոր սահմանադրության մշակման եւ մի քանի օրվա ընթացքում նոր կառավարության ձեւավորման հնարավորությունները»,-ասել է գործակալության իրազեկ աղբյուրը:
Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ ներկայումս երեք նախարարները «շահագրգիռ կողմերի» հետ քննարկում են քաղաքական ճգնաժամի լուծման «ճանապարհային քարտեզը»: