
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ևս 3000 զինծառայող ուղարկել ԿԱՀ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ ՄԱԿ ԱԽ-ում ներկայացրել է ԿԱՀ-ում իրավիճակի կայունացման վերաբերյալ իր առաջարկները:
Մունն առաջարկել է Ֆրանսիայից ու Աֆրիկյան միությունից հավելյալ 3000 զինծառայող ուղարկել ԿԱՀ՝ դրանով իսկ օպերատիվ ամրապնդելով ԿԱՀ-ումմիջազգային խաղաղապահ կոնտինգենտը:
Մունն ընդգծվել է, որ ԿԱՀ ուղարկվելիք նոր զորամիավորումը պետք է լինի բավական շարժուն՝ իր տրամադրության տակ ունենալով օդային փոխադրման միջոցներ, որոնք նրան արագորեն կհասցնեն այն վայրեր, ուր կա դրա անհրաժեշտությունը: