ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Գորիսի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Սևանից ջրառի հետ կապված խնդիրները բազամաթիվ են: Արդյոք մենք պատրա՞ստ ենք, ունե՞նք բավարար գիտելիքներ, փորձ և կամք, որպեսզի կարողանանք այդքան ռեսուրսն արդյունավետ օգտագործել: Պետք է համոզված լինել՝ այն ջուրը, որն օգտագործվում է Սևանից ոռոգան համար, մաքսիմալ արդյունավետ է օգտագործվո՞ւմ, արդյոք կորուստները հիմնավորվա՞ծ են…
Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը:
Նախօրեին ԵԽ ԽՎ-ն Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ բանաձև է ընդունել` խստորեն դատապարտելով Եվրամայդանում ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը: Բանաձևում Վեհաժողովն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնությանը` դատապարտելով ՌԴ-ին` Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ, ինչի արդյունքում այդ երկիրը հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությունից:
Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։
Ազարովը մեկնել է Վիեննա, ուր, ինչպես հայտնի է, ապրում է նրա որդի, Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Ազարովը:
Ես խորապես ցավում եմ այն դաժան միջադեպերի համար, որ շարունակում են տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ես մտքերով զոհերի ընտանիքների հետ եմ: Հրադադարի դյուրաբեկությունը եղել է հունվարի 14-ին Բեռնում խորությամբ քննարկված հարցերի թվում` արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ամրապնդման հնարավոր ուղիների հետ միասին:
2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 924,965 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.7%:
Աֆղաստանում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ
Նրանք «ազնիվ» պիտակավորեցին միմյանց, ու այդ առումով երկուսն էլ ճիշտ են։ Իսկ այդ հեռուն գնացող հարցերին՝ վերադառնում է, չի վերադառնում, չեմ էլ ուզում անդրադառնալ։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կդառնա կլիմայի փոփոխման ու քաղաքների զարգացման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ:
2013թ. Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միջոցով ջրօգտագործողներին է մատակարարվել 472մլն խմ ջուր, որից հասույթը կազմել է 5 մլրդ 179մլն դրամ, վարձավճարի գանձումը` 4մլրդ 436 մլն դրամ կամ շուրջ 86 % (2012թ-ին հավաքագրվել է գումարի 78 %-ը):
ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար:
Նրա կարծիքով` ռուսները հիանալի հասկանում են, թե որքան բարձր են նման մակարդակի միջազգային մրցաշարերի անցկացման խաղադրույքները և հետևաբար կապահովեն խաղերի անվտանգությունը:
Այս օրերին Երևանում գտնվող ռուս փորձագիտական խմբի անդամներից մի քանիսը նախորդ երեկոյան երևանյան կարաոկե բառերից մեկում ռուսական «գուլյանկա» են կազմակեալել և երեկ լրագրողական վարպետության դպրոցի մասնակիցների հետ հանդիպանը ներկայացել են խումհարային վիճակում (պախմելի մեջ)։
2008 թ-ին ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսների թիվը եղել է 2 մլն 376.9 հազար մարդ, 2011 թ-ին՝ 2 մլն 360.0 հազար (2011-ի համեմատ նվազումը՝ 16.9 հազար), 2012-ին՝ 2 մլն 312.8 հազար (նվազումը՝ 47.2), իսկ 2013-ին՝ 2մլն 142 հազար մարդ (նվազումը՝ 170.8 հազար մարդ):
Ոստիկանները կարող են դրանք օգտագործել ձեռքի գազային նռնակների հետ մեկտեղ:
Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:
Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Իրավաբանների ասոցիացիայի Բժշկական իրավունքի հանձնաժողովի ղեկավար Ելենա Բեդենկոն:
Փետրվարի 1-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Ստեփանակերտ-Հադրութ հատվածում ավտոմեքենաները` թվով 5 ավտոմեքենա, մերկասառույցի հետևանքով հայտնվել են խցանման մեջ. անհրաժեշտ է օգնություն:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ երեկոյան սուր կտրող գործիքով ինքնավնասման է դիմել` իրեն հոգեմետ դեղորայք չտրամադրելու պատճառով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կալանավորը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի կայքը:
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Լրագրողների ազգային միության նախագահ Օլեգ Նալիվայկոն:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Փետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար: