Բաժիններ՝

Նիկոլայ Ազարովը հրաժարական տալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա. Kronen-Zeitung

Ավստրիական Kronen-Zeitung պարբերականի փոխանցմամբ` Ուկրաինայի արդեն իսկ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով լքել է Ուկրաինան` մեկնելով Ավստրիա: Ազարովը մեկնել է Վիեննա, ուր, ինչպես հայտնի է, ապրում է նրա որդի, Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Ազարովը:

Պարբերականի տվյալներով` Ազարովը մտադիր է երկար ժամանակ մնալ ընտանիքի մոտ` Ավստրիայում:  Ազարովը հրաժարական էր ներկայացրել հունվարի 28-ի առավոտյան: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույն օրը ստորագրել էր նրա հրաժարականի մասին հրամանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս