Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 13-րդ նիստը

2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները:

Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը:

Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի և Գևորգ Դանիելյանի կողմից ներկայացվել են Հանձնաժողովին ուղղված մասնագիտական առաջարկների վերաբերյալ եզրակացությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728