
Հանրահավաքներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը։ Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ հայտարարել է, որ «Ժառանգության» աոաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը հանդես է գալու ժողովրդին ուղղված ուղերձով, հնարավոր է, իհարկե, հանրահավաք չլինի, այլ ուղերձը արվի որևէ դահլիճում, բայց քանի որ դեռ որոշված չէ, կուսակցությունն ամեն դեպքում իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Ենթադրվում է. որ հավաքր 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ է արվում։ Հայ ազգային կոնգրես կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն էլ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք. այնուհետև երթ անցկացնելու համար ՀԱԿ-ի իրազեկումր ևս ընդունվել է ի գիտություն։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում