
Ուկրաինայում բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ տուժել է 116 լրագրող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաների լուսաբանման ժամանակ հունվարի 30-ի դրությամբ տուժել է առնվազն 116 լրագրող: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Լրագրողների ազգային միության նախագահ Օլեգ Նալիվայկոն:
Վերջինիս խոսքերով` հարուցվել է 27 քրեական գործ` կապված լրագրողներին ծեծի ենթարկելու հետ: Նալիվայկոն ընդգծել է, որ անգամ ռազմական իրադարձությունների ժամանակ նման կարճ ժամանակում եղել են ավելի քիչ տուժած լրագրողներ, քան Ուկրաինայում է:
Ուկրաինայի լրագրողների միությունն առաջարկել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակման քրեական պատասխանատվությունը հավասարեցնել ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու համար սահմանված պատասխանատվությունը: