Սևանից ջրառի հետ կապված խնդիրները բազամաթիվ են

«Սևանից ջրառի հետ կապված խնդիրները բազամաթիվ են: Արդյոք մենք պատրա՞ստ ենք, ունե՞նք բավարար գիտելիքներ, փորձ և կամք, որպեսզի կարողանանք այդքան ռեսուրսն արդյունավետ օգտագործել: Պետք է համոզված լինել՝ այն ջուրը, որն օգտագործվում է Սևանից ոռոգան համար, մաքսիմալ արդյունավետ է օգտագործվո՞ւմ, արդյոք կորուստները հիմնավորվա՞ծ են»,- այսօր Աղվերանում Հայաստանի ջրօգտագործողների միության կազմակերպած խորհրդակցության ժամանակ հայտարարեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Կառավարության նիստում հավանության արժանացած փոփոխությունը, որ Սևանից ջրառի չափը տարեկան առավելագույն 170 մլն խմ-ից  հասցնել 240 մլն խմ հասցնելը, ըստ Ա.Անդրեասյանի, պետք է ցույց տալ, որ բոլոր հնարավորությունները օգտագործվում են և արդյունավետ են օգտագործվում Սևանի ջուրը: ՋՊԿ նախագահի խոսքով՝ անկյունաքարային է դառնում ոռոգման ջրի կորուստների հարցը, առաջիկա տարիներին կարող են առկա մարտահրավերները ցույտուն կանգնել պատասխանատուների առաջ: Նրա խոսքով՝ խնդիրների լուծման ուղին մեկն է՝ արդյունավետ օգտագործել ռեսուրսները, պակասեցնել տեխնիկական կորուստները:

Նոր ոռոգման սեզոնին ընդառաջ Ա.Անդրեասյանը նշեց, որ բավականին ուշադրոթյամբ պետք է վերաբերվել գարնան նախապատրաստական աշխատանքներին, առաջնահերթությունները նույնն են՝ ջրօգտագործողների հետ պայմանագրային հարաբերությունները բերել նորմալ տեսքի, չպետք է լինի հողի ոևէ մշակ, որ ՋԸՕ-երի հետ չունենա փատաթղթային հարաբերություն:

«Մեր աշխատավարձի մակարդակն ընդհանուր ՀՀ և՛ բյուջետային, և՛ ոչ բյուջետային ոլորտի համեմատ ակնհայտ է, որ ցածր է: Բայց մենք պետք է զսպողական քաղաքականություն տանենք, ամեն մի նոր հաստիքի ավելացումը պետք է հիմնավորված լինի: Եթե ոչ, ապա ավելացումները ընդունելի չեն: Եվ մեր վերջնական նպատակն է ինքնածախսածածկման գնալ, որ պետական թանկ միջոցները գնան թոշակի, նպաստի»:

Միաժամանակ, Ա.Անդրեսյանը զգուշացրեց ՋԸՕ-երի պետերին՝ «հավաքագրումները եթե անցած տարվանից պակաս եղավ, պատասխան եք տալու»:

Տեսանյութեր

Լրահոս