Այս տարի Աֆղաստանում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` հունվարին Աֆղաստանում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ: Այս տվյալները հրապարակել է Ադրբեջանի կառավարությունը:
Այս տարի Աֆղանստանի տարածքում գրանցվել է 16 խոշոր ահաբեկչություն` մահապարտների մասնակցությամբ, ինքնաշեն ականներով 20 պայթյուն և ավելի քան 50 զինված հարձակում: Հունվարին ծայրահեղականների ամենամասշտաբային հարձակումները գրանցվել են մայրաքաղաք Քաբուլում:
Այստեղ միայն հունվարի 17-ին դիվանագիտական թաղամասի լիբանանյան ռեստորանում թալիբները սպանել են 21 մարդու, որոնցից 13-ը օտարազգի: «Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ շարունակելու է հարձակումները: