Այս պահին դժվար է պնդել` լա՞վ է դա, թե՞ վատ. ամեն ինչ կախված է մանրամասներից, թե հատկապես ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում, և դա ի՞նչ շղթայական, տնտեսական գործընթաց է ենթադրում: Եթե ռուսական ընկերությունները սկսեն վերագործարկել, աշխատել, ապա դա, միանշանակ, օգտակար կարող է լինել մեզ համար:
Ենթադրվում է, որ հեռախոսի բռնկման պատճառը կարող էր լինել մարտկոցի կարճ միացումը:
Գեղաշենցի Արուս Սիմոնյանը ամուսնու` Արշակ Սիմոնյանի հետ արդեն մեկ տարի է` մեկնել է Ռուսաստան աշխատելու` երեք երեխաներին թողնելով սկեսրոջ և սկեսրայրի խնամակալությանը:
Ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բրիտանիան պատրաստ չէր Առաջին համաշխարհային պատերազմին և դրան մասնակցելու համար վճարել է չափազանց բարձր գին:
Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Ուորլիքի հայտարարությունից բխում է, որ խոսքին հավատարիմ չի մնում ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչն էլ, ըստ ամերիկացի համանախագահի հայտարարության տրամաբանության՝ նպաստում է իրավիճակի լարվածության ավելացմանը:
Բաումգարտներն այդ թռիչքն իրագործել է 2012 թվականի հոկտեմբերի 14-ին:
Յուրաքանչյուր ոք կարող է անանուն կերպով տեղեկություններ ներկայացնել իրավապահներին ոգելից խմիչքների ապօրինի արտադրության եւ իրացման վերաբերյալ:
Հանդիսավոր ընդունելությունը տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 14.00 –ին` 4-րդ տուրի մեկնարկից մեկ ժամ առաջ:
Հոգեւորականի կարծիքով` որմնանկարի հեղինակն իրավունք ունի պատկերել իրերն այնպես, ինչպես հարկ է համարում: Միաժամանակ նա նկատել է, որ նկարիչն, իհարկե, իրավունք չունի որոշել, ում ուղարկել դժոխք, ում` դրախտ:
«Մենք նաեւ ցանկանում ենք, որպեսզի բանակցություններին ներկա լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները` ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական մակարդակում»,-ասել է Կոժարան:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
Մեկ ամիս առաջ 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նույն ցուցանիշի նկատմամբ 3.1% էր։ Անցավ մեկ ամիս և հրապարակվեց 2013-ի հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նկատմամբ՝ 3.5%։
Օդեսայում տեղի է ունեցել հերթական ընդհարումը՝ հակամարտող գողական կլանների միջև։ Հյուրանոցներից մեկի մուտքի մոտ «օրենքով գողեր» Գեորգի Ուգլավան (Տախի) և Կախա Պարպալիան պատահաբար հանդիպել են Լեքսո Լոգուային, ով «օրենքով գող» էր գող էր ճանաչվել նախորդ տարի՝ Գելա Կարդավայի նախաձեռնությամբ։
Ե՛վ դեպորտացիան, և՛ վարչական վտարումը հանդիսանում են վարչական պատասխանատվության միջոցներ: Դեպորտացիան հանդիսանում է պարզապես ազդեցության միջոց: Վարչական վտարումը հանդիսանում է վարչական տույժ: Դեպորտացիան կիրառվում է այն պարագայում, այն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ով խախտել է Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու ժամկետը:
Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայազգի Ալբերտ Բեգրակյանը 100 մլն ռուբլի է շահել վիճակախաղով: Սա ռուսական վիճակախաղի ընթացքում ստացած ամենամեծ գումարն էր: Ալբերտ Բեգրակյանը Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել է 2001թ. իր ընտանիքի՝ կնոջ և երկու աղջիկների հետ:
Ընդդիմություն հասկացությունն էլ ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ ընդդիմություն: Գոյություն ունի իշխանություն և ոչ իշխանություն. մենք ոչ իշխանական ուժ ենք, ինչպես խորհրդարանական մի շարք այլ ուժեր, մնացածը ոնց ուզում եք անվանեք:
Կիսամութ սենյակի մի անկյունում` վառարանի մոտ, լուռ նստել է 25-ամյա Սյուզաննան ու հեռուն գնացող մտքերով, դանդաղ խառնում է գազօջախին դրված ապուրը: Նրա դիմաց՝ անկողնում, խորը քնի մեջ է 10 ամսական աղջիկը, ում ծնվելուց հետո հայրը նրան ընդամենը մեկ շաբաթ է տեսել: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղում շատ և շատ երեխաների համար սովորական է դարձել իրենց հայրերին տարվա ընթացքում մի քանի շաբաթ կամ մի քանի օր տեսնելը:
Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2013 թվականին որպես ներկայացուցչական ծախսեր 6 միլիոն 700 հազար դրամ գումար է վճարել մոտ երկու տասնյակ ռեստորաններին, հուշանվեր արտադրող ընկերություններին, ինչպես նաև իր աշխատակիցների համար գնել է սպորտային համազգեստներ:
«Նախորդ տարի մենք բոլորս վկա էինք, թե հասարակական դժգոհության ինչ ալիք բարձրացավ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետևանքով։ Այդ պատճառով չեմ կարծում, թե այս տարի քաղաքապետարանը կգնա այդ քայլին»,– ասաց նա շաբաթ օրը։
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի:
Այսօր՝ փետրվարի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 409 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 408.5
Փաստաթուղը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։
Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին,
Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,639,997 ԱՄՆ դոլար՝ 407.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 132,163,039 ԱՄՆ դոլար՝ 408.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այսպիսով, 1 շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերը ավելի քան 30 միլիոն դոլար ավելի շատ են վաճառել, քան գրել։
Աղեստամոքսային համակարգի օրգանների չարորակ ուռուցքները` որպես օրենք, ունեն բարորակ նախապատություն։ Բարորակ ուռուցքների վերափոխումը չարորակի երկարատև ընթացք ունի` տասնյակ տարիներ։