Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳՆ-ը որոշվել է զինվել ձեռքի ռեակտիվ հրցիրներով

Lenta.ru-ի փոխանցմամբ`Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկել է ոստիկաններին թույլատրել հասարակական կարգի պահպանման համար օգտագործել «Շմել» ու «Շմել-Մ» ռեակտիվ հրցիրներ: Ոստիկանները կարող են դրանք օգտագործել ձեռքի գազային նռնակների հետ մեկտեղ:

Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն պարզաբանել է, որ այդ առաջարկի հաստատումը կնպաստի հասարակական կարգն, հասարակական անվտանգությունն արժանիորեն պահպանելուն և հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելուն: Նա հավելել է, որ հարցի լուծումը չի պահանջում հասարակական քննարկումներ:

Նշվում է, որ ռուսական արտադրության «Շմել» ու «Շմել-Մ» ձեռքի ռեակտիվ հրնետներն օգտագործվում են ամրացված կառույցների ավերման, ավտոմեքենաները և թեթև զրահավորված տեխնիկան շարքից հանելու նպատակով:

Նրանց դիպուկության հեռահարությունը կազմում է մինչև 800 մետր, պարկուճի թռիչքի հեռահարությունը` մինչև 1700 մետր: «Շմելը» ընդգրկվել է Ռուսաստանի ցամաքային զորքերի ու հատուկջոկատայինների սպառազինությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս