Բաժիններ՝

Հայաստանի աշխատուժը նվազում է

Մինչ կառավարությունը խոսում է տարբեր ոլորտների զարգացումից, հեռանկարային ծրագրերից, դժվարին պայմաններում ապահովված տնտեսական առաջընթացներից, կատարված ու սպասվող ներդրումներից, միջազգային տարբեր վարկանիշներում ՀՀ դիրքերի բարելավումից և այլն, Հայաստանում հետզհետե նվազում են աշխատանքային մարդկային ռեսուրսները: Այն ռեսուրսները, առանց որոնց որևէ բարիքի ստեղծումը պարզապես անհնար է դառնում: Ընդ որում՝ այս գործընթացը գնալով ահագնանում է, իսկ անցած տարի աշխատանքյին ռեսուրսների արտահոսքը Հայաստանից շեշտակի է աճել: Այսպես, պաշտոնական տվյալներով, 2008 թ-ին ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսների թիվը եղել է 2 մլն 376.9 հազար մարդ, 2011 թ-ին՝ 2 մլն 360.0 հազար (2011-ի համեմատ նվազումը՝ 16.9 հազար), 2012-ին՝ 2 մլն 312.8 հազար (նվազումը՝  47.2), իսկ 2013-ին՝ 2մլն 142 հազար մարդ (նվազումը՝  170.8 հազար մարդ): Այս վերջին ցուցանիշը սարսափեցնող է: Ըստ ամենայնի՝ դա նաև արտագաղթի արտացոլումն է և ստացվում է, որ առնվազն 170.8 հազար մարդ հեռացել է երկրից, բնականաբար, շատերն էլ իրենց հետ տարել են իրենց երեխաներին՝ ՀՀ ապագա աշատանքային ռեսուրսները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ