Բաժիններ՝

Կիևի կենտրոնում բախումների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է «Եվրամայդանի» 30 բժիշկ

Gazeta.ua-ի փոխանցմամբ` Կիևի կենտրոնում` Գրուշևյան փողոցում, ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումների հետևանքով տուժել է «Եվրամայդանի» բժշկական ծառայության մոտ 30 բժիշկ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Իրավաբանների ասոցիացիայի Բժշկական իրավունքի հանձնաժողովի ղեկավար Ելենա Բեդենկոն:

Բեդենկոյի խոսքերով` բժշկական շտաբի մի շարք աշխատակիցներ ծանր վիճակով դեռ շարունակում են գտնվել հիվանդանոցներում: Միևնույն ժամանակ Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրևան հայտարարել է, որ իրեն հայտնի չէ Կիևի կենտրոնում բժիշկներին ծեծի ենթարկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728