ԼՂՀ ավտոճանապարհին 27 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ
Փետրվարի 1-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Ստեփանակերտ-Հադրութ հատվածում ավտոմեքենաները` թվով 5 ավտոմեքենա, մերկասառույցի հետևանքով հայտնվել են խցանման մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Գորիս-Բերձոր ավտեճանապարհի 45-րդ կմ-ին:
ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարաները արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա, որոնք շարունակում են ընթացքը:
Ուղևորներ` 1948թ ծնված Դ. Մ.-ը, 1969թ. ծնվ. Ա. Գ.-ը, 1980թ. ծնվ. Ս. Ս.-ը, 1994թ. ծնվ. Մ. Գ.-ը, 1996թ. ծնվ. Բ. Ի.-ը և 1998թ. ծնվ. Ն. Մ.-ը տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ` գիշերելու նպատակով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն