Բաժիններ՝

Հայաստանի ջրօգտագործողներին մատակարարվել է 472 միլիոն խմ ջուր

2013թ. Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միջոցով ջրօգտագործողներին է մատակարարվել 472մլն խմ ջուր, որից հասույթը կազմել է 5 մլրդ 179մլն դրամ, վարձավճարի գանձումը` 4մլրդ 436 մլն դրամ կամ շուրջ 86 % (2012թ-ին հավաքագրվել է գումարի 78 %-ը): Ջրի կորուստը կազմել է մոտ 44 % (2012թ-ին 45%): Այս ցուցանիշները հրապարակվեցին այսօր Աղվերանում ընթացող ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհրդի նախագահների, գործադիր տնօրենների և հողօգտագործողների սեմիանր խորհրդակցության ժամանակ:

ՀՀ-ում գործում են  ջրօգտագործողների 42 ընկերություններ/ՋՕԸ/,  որոնք ապահովում են 618 համայնքի մոտ 200 հազար ջրօգտագործողների` շուրջ 130  հազ. հա հողատարածք ոռոգելու  համար: ՋՕԸ-երին ոռոգման ջուր են մատակարարում ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական 2 ընկերություններ: Հանրապետության ոռոգման համակարգերում ընդգրկված են   2100 կմ միջտնտեսային և մայր ջրանցքներ, 16000 կմ ներտնտեսային ջրանցքներ, 75 ջրամբարներ, 703 խորքային հորեր և 263 ջրհան կայաններ:

ՏԿՆ ՋՏՊԿ ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի խոսքով՝ ՀՀ-ում ոռոգման ոլորտի բարեփոխումների արդյունքում շուրջ 10 տարվա ընթացքում արձանագրվել է մշակվող հողատարածքների մոտ 13%-ի աՃ, ինչը կազմում է 17 հազար հեկտար: Ոռոգման համակարգերում էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 10 տարում նվազել է մոտ  50%-ով: Օգտագործված ջրի դիմաց վարձավճարների գանձման մակարդակը 2004թ. 2.5 մլրդ դրամից 2013թ.-ին հասել է 4.4 մլրդ դրամի` աճելով ավելի քան 43 տոկոսով, իսկ ոռոգման ջրի սակագինը շուրջ 10 տարվա ընթացքում աճել է 34 տոկոսով, սակայն վերջին 5 տարում այն անփոփոխ է մնում`սկսած 2010թ.:

Արարատի մարզի Բերքաշատ գյուղի ֆերմեր Վրեժ Եղիկյանը 168.am-ին պատմեց, որ 12 հա հող ունի, որից հետո 5 հեկտարն այգի է. «12 բանվոր եմ պահում, ընդհանուր մոտ 14 մլն դրամ եկամուտ եմ ստանում, դրանից մաքուր շահույթը մոտ 4.5 մլն է մնում: Նորմալ է, ընտանիքիս ծախսերը բավարարում է»:

Ըստ Եղիկյանի՝ միայն ջրօգտագործման ծախսերը 450 հազար դրամ է կազում տարեկան, բայց գոմարը սկսում է վճարել հունիսից, երբ բերքն է հասունանում. «Մոտ 120 տոննա խաղող եմ ստանում, ո՞նց չտամ ջրի փողը: Որտեղ իրավունք՝ այնտեղ էլ պարտականություն: Ընդհանրապես գումարը եթե մուծում եմ ժամանակին, ջուրն էլ նորմալ տալիս են, բայց պետք է մի քիչ էլ իրենց հետ հարմարվես: Երբ դիմում եմ, որ ջուր տան, 2-3 օր է անցնում, մինչև տալիս են: Բայց ես մի խորամանկություն եմ բանեցնում՝ ջրելուց 2-3 օր առաջ եմ գնում, ասում՝ ինձ ջուր է պետք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս