Սոչին անվտանգ քաղաք է. Բարաք Օբամա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի Սոչի քաղաքը լիովին անվտանգ է մարզիկների, նրանց մարզիչների ու այն բոլոր ամերիկացիների համար, ովքեր որոշել են այցելել օլիմպիական խաղերին:
Նրա կարծիքով` ռուսները հիանալի հասկանում են, թե որքան բարձր են նման մակարդակի միջազգային մրցաշարերի անցկացման խաղադրույքները և հետևաբար կապահովեն խաղերի անվտանգությունը: Դրա հետ մեկտեղ Օբաման նկատել է, որ մասշտաբային միջազգային իրադարձությունների ժամանակ մշտապես գոյություն ունի ռիսկ.
«Սպիտակ տունը չի փորձի հետ համոզել ամերիկացիներին մեկնելու համար օլիմպիական խաղերին, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններին հարմար է Ռուսաստանի պատրաստած անվտանգության ապահովման պլանը: Մենք ծանոթացել ենք այդ պլանի հետ և համագործակցում ենք ռուսների հետ»: