Եվրասիական հյուրերը պախմելի մեջ էին. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Այս օրերին Երևանում գտնվող ռուս փորձագիտական խմբի անդամներից մի քանիսը նախորդ երեկոյան երևանյան կարաոկե բառերից մեկում ռուսական «գուլյանկա» են կազմակեալել և երեկ լրագրողական վարպետության դպրոցի մասնակիցների հետ հանդիպանը ներկայացել են խումհարային վիճակում (պախմելի մեջ)։ «Օդնակո» լրատվական վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինի և ղազախական «Խոսքի ազատության» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Պոլետաևի ալկոհոլային բուրմունքը զգացել են դպրոցի բոլոր մասնակիցները։ «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «Ռուսաստանն այսօր» ՄԼԳ-ի, ՌԻԱ Նովոստիի, «Նովոստի-Արմենիա» ՄԼԳ-ի և Եվրասիական հաղորդակցային կենտրոնի կողմից կազմակերպած եոօրյա դպրոցը երեկ ավարտվել է։ Ընտրված թեման էր «Եվրասիական ԶԼՄ-֊ներ. Կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաներ»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։