
Մոտ 2 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար: «Ժողովուրդի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ 2014թ. նախագահականը ծրագրել է ինքնաթիռի շահագործման ծառայությունների համար ծախսել 410 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ 395 մլն դրամ կամ 970 հազար դոլար էլ նախագահականը պատրաստվում է ծախսել այդ ինքնաթիռի վերանորոգման ու պահպանման ծառայությունների համար։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։