
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվային հարավ-արևմտյան շրջանում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի կայքը: Հրդեհն իրենում ընդգրկել է մոտ 2500 քառակուսի մետր տարածք:
Եռահարկ վարչական շենքում, ուր գտնվում են մի շարք գրասենյակներ, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 08.00-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում: Հրդեհի մարման գործընթացում ներգրավված է 102 հրշեջ:
Շենքից դուրս է բերվել երկու մարդ: Նախնական տվյալներով` շենքում այլ մարդիկ չեն մնացել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհը որակվել է որպես թիվ երեք (հինգից) բալանոց բարդության հրդեհ: