Բաժիններ՝

Մայքլ Բլումբերգն աշխատանք է գտել ՄԱԿ-ում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դարձել է կլիմայի փոփոխման ու քաղաքների զարգացման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նրա խոսքերով` Բլումբերգը համայն աշխարհում խորհրդակցություններ է անցկացնելու կլիմայի փոփոխման դեմ պայքարի շուրջ:

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է աշխատել 12 տարի և լքել է այդ պաշտոնը նախորդ տարվա դեկտեմբերին: Այդ ընթացքում նրան հաջողվել է 19 տոկոսով քաղաքում կրճատել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ: Մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը պետք է կրճատվի ևս 11 տոկոսով:

Բլումբերգը պնդել է, որ քաղաքային տաքսիներն աշխատեն հիբրիդային շարժիչներով, բացի այդ նա ողջ Նյու Յորքում կառուցել է տվել կիլոմետրերով հեծանվաուղիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս