ՀՀ վարչապետ. Պարտադրանքի գործիքը կիրառելով` կերտում ենք նոր ապագան
«Կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելու համար քաղաքական կամք պետք է դրսևորենք, բայց քաղաքական կամք առանց համոզմունքի չի ինում: Մեր քաղաքական թիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համոզված է, որ սա մտածողության փոփոխության ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորելու ռեֆորմ է և հեշտ չի լինի»,- այսօր Երևանում մեկնարկած Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, բայց վտանգավոր է իշխանության կողմից կիրառվելու դեպքում:
«Պարտադրանքի գործիքը կիրառելով կերտում ենք նոր ապագան»,- շեշտեց Տ.Սարգսյանը:
Նա նշեց, որ հասարակության շրջանում կա վստահության պակաս և ներկայացրեց կառավարության հակափաստարկները, թե ինչու են բարեփոխումներն անհրաժեշտ ու վստահելի:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց կենսաթոշակային բարեփոխումների իրականցումը, որովհետև դա անդրադառնում է յուրաքանչյուր քաղաքացու. «ՀՀ-ն փորձում է գտնել ճանապարհ, որով կապահովվի կենսաթոշակառուների ապահով ծերությունը: Կենաթոշակառային բարեփոխումները կարևոր են, որովեհտև նոր համակարգն աշխատողներին հնարավորություն կտա ձևավորել իրենց կենսաթոշակը»:
ԱՄՆ դեսպանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումները դժվարին խնդիր են ցանկացած երկրում, պահանջում են երկարաժամկետ պլանավորում:
«Մենք հավատացած ենք, որ համակարգը նախատեսված է այնպես, որ կպաշտպանի ՀՀ քաղաքացու շահերը»,- ասաց Ջ.Հեֆերնը:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանի և Ջոն Հեֆերնի հեռանալուց հետո համաժողովի ժամանակ դահլիճ ներխուժեցին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և տապալեցին այն։ Համաժողովի կազմակերպիչները ժամկետից շուտ ավարտված համարեցին այն։