Իսրայելը համերաշխություն է հայտնել Ադրբեջանի հանցագործություններին
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերն ավելի սերտացել են. գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։
«Դա ակնառու ռազմական գործողություն էր։ Այդ հաղթանակը կարևոր է նաև Իսրայելի համար։ Պատահական չէ, որ հաղթանակից հետո Իսրայելում բացվեց Ադրբեջանի դեսպանատունը՝ ինտենսիվ և շատ արդյունավետ աշխատելով երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Ամեն օր զարգանում են փոխշահավետ կապեր, իսկ մեր երկրների միջև կապերն ամրապնդվում են»։
«Եվրատեսիլ 2025» մրցույթում Ադրբեջանը դարձավ միակ երկիրը, որը թե՛ ժյուրիի, թե՛ հանդիսատեսի կողմից իսրայելցի երգչին առավելագույն միավորներ շնորհեց։ Օրական երկու անգամ AZAL-ի չվերթները տասնյակ հազարավոր իսրայելցիների են բերում այս երկիր։ Եվ պատերազմի ամենադժվար օրերին Ադրբեջանը կանգնած էր և մնաց Իսրայելի հավատարիմ, հուսալի ընկերը։
2020 թվականի նոյեմբերին, հաղթանակը նշելով, Ադրբեջանի բնակիչները դուրս եկան փողոցներ՝ ադրբեջանական և իսրայելական դրոշներով։ «Ադրբեջանի հաղթանակը նաև մեր հաղթանակն է»,- գրում է պարբերականը։

