Կառավարությունն այսօր իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ:
«Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց, ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք ո՞վ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տպավորոթյամբ՝ ոչ իշխանական խմբակցությունները «կասկածամիտ են» իրենց կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով տեղծելու նախաձեռնությանը
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 1.8%-ով (2013-ին այդ տվյալը 9.1% էր): Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով գյուղատնտեսությունն աճել է 1.7%, առևտրի շրջանառությունը՝ 4.6%, ծառայությունների ծավալը՝ 2.7%:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:
«Հնազանդ» ընկերությունները, որոնք պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, կարող են շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ
Օրենքը բոլորի համար է, այնինչ մեկին խախտելու համար դատում են, իսկ մյուսին` խրախուսումգ Ահա այդպես է խախտվում օրենքը ՀՀ-ում։ Ես, ըստ օրենքի պահանջի, կրում եմ պատիժ և իմ վարքով-աշխատանքով և կարգապահությամբ բազմիցս ապացուցել եմ, որ ենթակա եմ վաղաժամկետ պայմանական ազատման՝ ըստ օրենքի պահանջի, սակայն, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, ինձ արդեն երկու անգամ մերժել են։
Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Երեւանի Արշակունյաց պողոտայի վրա կառուցված «Երեւան Մոլ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Մինչ մուտքին մոտենալը, Armtimes.com-ի թղթակիցը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին՝ Կիևի Մայդանում կատարվող արյունալի դեպքերի մասին:
Ընդդիմությունը չի կարողանում կամ էլ չի ցանկանում ձերբազատվել ծայրահեղականներից:
Փետրվարի 19-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հր. Քոչարի փողոցի մոտ տաքսի ավտոմեքենայի վարորդը ձողով հարվածել է 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ի գլխին:
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Փետրվարի 22-ին տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Այն կմեկնարկի 16:00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով: Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակության մեջ առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված առաջարկները հիմնականում չեն ընդունվել, ապա նշեց. «Մենք հարցը առաջիկայում կքննարկենք վարչությունում, խմբակցությունում և կտանք մեր պատասխանը»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ:
Նրանք նաև հայտարարել են, որ Ուկրաինայում իրագործվում են անելանելի սցենարներ, որոնք տանում են դեպի քաղաքացիական պատերազմ ու պետության փլուզում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ոչ իշխանական և իշխանական ուժերի համատեղ խորհրդակցությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իշխող կոալիցիայի կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության շուրջ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկներն ընդունվել են:
Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը:
Պարզվում է, որ հանձնաժողովը, ի տարբերություն ներկայացված առաջին նախագծի, էական սահմանափակումներ է մտցնում հրապարակայնության մասով: Այսինքն՝ նիստերը պետք է դռնփակ լինեն, ինֆորմացիայի տարածման հնարավորություն չպետք է լինի և այլն, և այլն: Սա քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում է՝ իրենք իրենց բերած առաջարկը փոխել են:
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու:
Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ:
«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին` որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»։
Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:
Նշվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները որոշակիորեն սրվել էին նախորդ տարվա ամռանը «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ, ինչը ևս մեկ անգամ տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո:
«Տեղեկություններ են ստացվում զրահատեխնիկայի տեղաշարժերի, ուժայինների, ոստիկանության վերակենտրոնացման մասին, իսկ կիևցիները և նրանք, ում դուր չի գալիս այն,ինչ կատարվում է, իրենց հերթին փորձում են արգելափակել ուժայինների տեղաշարժը: Բացի Կիևից` մի շարք շրջաններում ոստիկանությունը և հատուկ ծառայություններն անցնում են ժողովրդի կողմը:
Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբարել և բացատրել ամբողջությամբ:
Այս մասին հայտարարել է Լատվիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գերայ Մուրադովը:
Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում արյունահեղություն թույլ չտալու և մարդկային կյանքերը պահպանելու համար:
Ըստ նախաքննության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: