Բաժիններ՝

«500 դանակով նախագահականը պատերազմի է, երեւի, պատրաստվում». aravot.am

aravot.am-ը գրում է. Այս տարվա համար նախագահականը պատրաստվում է 511 հատ խոհանոցային դանակ գնել` հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար  դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ: Թե նախագահի խոհարարները 521 դանակն ի՞նչ են անելու, կայքի հետ զրույցում Հայաստանի ամենաճանաչված խոհարարներն էլ զարմանք արտահայտեցին:

Նրանց դիտարկմամբ` եթե նախագահականը նույնիսկ 1000-ից ավելի հյուր ունենա, ամենակոպիտ հաշվարկներով 200 դանակն էլ շատ կլինի. սա այն դեպքում, եթե նախագահականի շեֆ-խոհարարը ձեռքի տակ մի  20 օգնական խոհարար էլ ունենա, որոնցից յուրաքանչյուրն աշխատի 10 դանակով:

«Երեւի նախագահականը պատերազմի է պատրաստվում եւ որոշել է զինվել դանակներով, ինչ-որ ճակատամարտ է, ինչ է, կարգին լուրջ թիվ է, 3-4 գումարտակ զինելու համար: Կամ ռեստորան են բացելու նախագահականի տակ, այնտեղ ոսկու հանք էլ կա, մենք էդպես գիտենք, ով գնում է այնտեղ աշխատելու, միլիարդատեր է դառնում»,-Aravot.am-ի հետ զրույցում նախագահականի 500-ից ավելի դանակ գնելու մասին ասել է իրավապաշտպան, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս